Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Պորոշենկոն ՄԱԿ-ի ամբիոնից ագրեսոր է անվանել Մոսկվային

Պորոշենկոն ՄԱԿ-ի ամբիոնից ագրեսոր է անվանել Մոսկվային
30.09.2015 | 18:29

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իր ելույթում երեքշաբթի երեկոյան ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը զավթել է 44 հազար քառակուսի կիլոմետր ուկրաինական տարածք Ղրիմում և Դոնբասում: «Այս անգամ ագրեսորը Ռուսաստանի Դաշնությունն է»,- ասել է Պորոշենկոն: «Այսօրվա Ռուսաստանը ագրեսոր պետություն է՝ մեր նախկին ռազմավարական գործընկերը»,- բնորոշել է նա և հիշեցրել, որ իրավարար փաստաթղթերով Ռուսաստանը պարտավորվել էր հարգել ՈՒկրաինայի ինքնիշխանությունը: «Ռուսաստանն իրականացնում է ակնհայտ ագրեսիա մեր պետության դեմ»,- ասել է ՈՒկրաինայի նախագահը՝ վկայակոչելով Ղրիմի բռնակցումը: «Հարևան երկրներում ազդեցությունը պահպանելու համար Ռուսաստանը տասնամյակներով դիտավորյալ ստեղծել է անկայունության գոտի: Դրանք են՝ Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա, Ղրիմ և Դոնբաս»,- հայտարարել է Պյոտր Պորոշենկոն՝ պնդելով, որ բոլորը ձգձգված հակամարտություններ են, որոնք «հովանավորում է Ռուսաստանը»: Նա հավելել է Սիրիայի հարցում Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը և հարցրել՝ ի՞նչը և ո՞վ է հաջորդը: ՈՒկրաինայի նախագահը վստահեցրել է, որ Դոնբասում շարունակվող հակամարտությունը ներքին խնդիր կամ քաղաքացիական պատերազմ չէ: Նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հակամարտությունը բնորոշել էր քաղաքացիական պատերազմ: Պորոշենկոն նույն ամբիոնից Ռուսաստանին կոչ է արել խոստովանել ագրեսոր լինելը և Դոնբասից հետ քաշել զորքերը: ՈՒկրաինայի նախագահը ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը՝ իր երկիրը ագրեսիայից զերծ պահելու հարցում:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ